Մեր մասին
Հագուստի և կերպարի կիրառական նախագծման արվեստանոցը գոյություն ունի 1995թ,գրանցվել է պետռեգիստրում 2003թ և աշխատում է առ այսօր:Այդ ընթացքում ստեղծվել են բազմաթիվ էսքիզային հավաքածուներ,որոնցից մոտ 20-ը նյութով; մասնակցվել է 20ից ավել ցուցադրումների և ցուցահանդեսների / այդ թվում Լիոնում և Շվեդիայում/: Համագործակցվել է տարբեր արտադրողների հետ`Երևանում , Բալահովիտում, Վանաձորում; խանութներում տեղադրվել է հեղինակային արվեստանոցում պատրաստված հագուստը և աքսեսուարները:Անց են կացվել մասնագիտության շուրջ դասընթացներ` հեղինակային ծրագրերով:Անընդհատ ուսումնասիրվել է հագուստի շուկան, կատարվել են հետազոտություններ,սոցիոլոգիական հարցումներ:Բացի պրետ-ա-պորտե հագուստից, պատրաստվել են երեկոյան բնույթի զգեստներ,հարսանյաց զգեստներ,կատարվել են էքսքլյուզիվ մշակումներ, բեմական և ազգային հագուստի մշակումներ և իրականացվել նյութով: Լավագույնն են համարվել` մի շարք հավագածուներ և էսքիզային մրցույթներին ներկայացված աշխատանքներ:
Gstyle- Հագուստի և կերպարի կիրառական նախագծման արվեստանոցը 1995թ-ից զբաղվում է հագուստի
մոդելավորումով սեփական արվեստանոցում: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ցուցահանդեսների և հագուստի ցուցադրումների՝ստանալով
դիպլոմներ:Համագործակցել է մի շարք արտադրողների հետ /”Տոսպ” “Ռուզ-Դան”, “Տաթեո”,“Ֆիրմա Լիդա”, “Նայթեքս” և այլ/: 2011թ մասնակցություն
նոր հավագածույով “Տեքստիլ և նորաձևություն 2011” Առաջին Միջազգային Գործարար Համաժողովին:
2010թ Expo Հայաստանը-բիզնես
գործընկեր: 2010թ Մշակույթի նախարարության կողմից հայտարարված եսքրզների
մրցույթում՝ լավագույն հավաքածու: 2009թ Մշակույթի նախարարության հավանությամբ՝ ազգագրական պարի համույթի համար արդի
հավաքածու: 2008թ երիտասարդական հագնողական
արդի հավաքածու տեղական շուկայի համար: 2007թ տեղական շուկայի համար արդի մոդելների լեկալների մշակում 2006թ Pret-a-porte Երևան ՝ աշնանային երիտասարդական հավաքածու : 2006թ Գործարար Հայուհի
Expo: 2006թ Expo Կրդություն և Կառյերա: 2006թ ընդգրկվել
է իբրև խորհրդատուEBRD BAS Armenia-ում: 2005թ Expo Գործարար Հայուհի: 2005թ Նորաձևության Հայկական
Շաբաթ”Թռչկոտացող ջինսեր” հավաքածու՝ջինսը տրիկոտաժով: 2004թ Արցախի դպրոցների համար՝ամառ-ձմեռ,ցածր,միջին
և բարձր դասարանների համար համազգեստի մշակման մրցույթում- լավագույն հավաքածու: 2003թ Expo Հարսանյաց ծեսերի և կից պարագաների ցուցահանդես: 2003թ Հայաստանի պետռեգիստրում գրանցվել է իբրև ԱՁ՝
“Գոհար Սահինյան” հագուստի և կերպարի կիրառական
մոդելավորման հեղինակային արվեստանոց: 2003թ Անհատական ցուցադրություն՝կազմակերպված
Գործարար Կանանց Ֆորումի կողմից 2002թ Հայկական նորաձևության շաբաթին ընդգրկվել է“լավագույն մոդելյերներ” շարքում: Դասավանդել
է “Արդին” նորաձևության հայ-կանադական կենտրոնում՝ հագուստի գեղարվեստական
մոդելավորում /հատուկ հեղինակային ծրագրով/,հագուստի կոնստրուկտավորում, տեխնոլոգիա,
կերպարի հետազոտում՝իմիջ/հեղինակային ծրագիր/: 2002թ Նորաձևության Հայկական
Շաբաթ՝”Բիզնես-լեդի՝ երևանյան ամառ”, “Երեկոյան” հավաքածուներ-լավագույն տասնյակ: 2001թ Նորաձևության Հայկական
Շաբաթ՝”Արծաթափայլ անձրևանոցներ”,”Թենեջերական-Պոստ-մոդեռն”: 1999թ ցուցադրում Պարոնյանի անվ. Թատրոնում՝”Դեկորատիվ գլխարկներ-երեք
գրացիա կանաչով”: 1998թ ցուցադրում Դվին հյուրանոցում՝երիտասարդական
հավաքածուներ- “Ջինսային –ամառային”,“Սպիտակով”,”Տեռակոտ”,”Գոգեն –
Վանգոգ”: 1996թ Կանաչ Սրահ՝”Օձիգները գրպաններով-գրպաններ օձիգներով: 1995թ-ից զբաղվում է հագուստի մոդելավորումով սեփական արվեստանոցում:
|